Bible

Create

Inspiring Presentations Without Hassle

Try Risen Media.io Today!

Click Here

1 Samuel 18

:
Armenian - AE1994
1 Երբ Դաւիթը Սաւուղի հետ խօսակցութիւնը վերջացրեց, Յովնաթանը հոգով կապուեց Դաւթին։
2 Յովնաթանը նրան իր անձի պէս սիրեց։ Նոյն օրը Սաւուղն իր մօտ վերցրեց նրան ու չթողեց, որ նա վերադառնայ իր հօր տունը։
3 Յովնաթանը Դաւթի հետ ուխտ դրեց, քանզի Յովնաթանը նրան իր անձի պէս էր սիրում։
4 Յովնաթանն իր թիկնոցը հանեց ու տուեց Դաւթին, նաեւ իր զինուորական համազգեստը, նոյնիսկ իր սուրը, աղեղն ու գօտին։
5 Դաւիթը գնում էր ամէն տեղ, ուր Սաւուղն ուղարկում էր նրան, եւ նա գնալով իմաստուն էր դառնում։ Սաւուղը նրան
6 Երբ նրանք պատերազմից գալիս էին, եւ Դաւիթը այլազգուն սպանելուց յետոյ վերադառնում էր, Իսրայէլի բոլոր քաղաքներից
7 Պարող կանայք երգելով ասում էին. «Սաւուղը հազար, իսկ Դաւիթը բազմահազար մարդկանց սպանեց»։
8 Սաւուղը զայրացաւ այդ խօսքերի համար եւ ասաց. «Բազմահազարը Դաւթին վերագրեցին, իսկ ինձ՝ հազարը։ Արդ, նրան ի՞նչ է
9 Այն օրից Սաւուղը ծուռ աչքով էր նայում Դաւթին։
10 Հետեւեալ օրը Աստծուց ուղարկուած չար ոգին պատեց Սաւուղին, եւ սա ցնորամիտ դարձաւ իր տան մէջ։ Դաւիթն, ինչպէս միշտ, իր
11 Նա իր մտքում ասաց. «Գեղարդով հարուածեմ ու Դաւթին պատին գամեմ»։ Սաւուղը նետեց գեղարդը, բայց Դաւիթը երկու անգամ
12 Սաւուղը Դաւթի ներկայութիւնից վախենում էր, որովհետեւ Տէրը նրա հետ էր, իսկ Սաւուղից հեռացել էր։
13 Սաւուղը նրան հազարապետ կարգելով՝ իր մօտից հեռացրեց, եւ Դաւիթը ժողովրդի մէջ ելումուտ էր անում։
14 Դաւիթն ամէն գործում խելամիտ էր, եւ Տէրը նրա հետ էր։
15 Երբ Սաւուղը տեսաւ, որ նա չափազանց իմաստուն է, երկիւղ էր կրում նրանից։
16 Բոլոր իսրայէլացիներն ու Յուդայի երկրի բնակիչները սիրում էին Դաւթին, քանզի նա էր նրանց մօտ ելումուտ անողը։
17 Սաւուղն ասաց Դաւթին. «Ահա իմ մեծ աղջկան՝ Մերոբին քեզ կնութեան եմ տալու, միայն թէ դու ինձ քաջաբար ծառայի՛ր ու Տիրոջ
18 Դաւիթն ասաց Սաւուղին. «Ո՞վ եմ ես, ի՞նչ է իմ ապրուստը, եւ ի՞նչ է իմ հօր ազգատոհմը Իսրայէլի մէջ, որ արքային փեսայ
19 Եւ այդ ժամանակ, երբ Սաւուղի դուստր Մերոբը կնութեան պիտի տրուէր Դաւթին, Մոլաթացի Եզրիէլի՛ն կնութեան տրուեց։
20 Սաւուղի դուստր Մեղքողը սիրեց Դաւթին, ու երբ այդ մասին յայտնեցին Սաւուղին, դա նրան հաճելի թուաց։
21 Սաւուղը մտածեց. «Նրան կնութեան տամ, որ նա նրա համար որոգայթ դառնայ»։ Եւ այլազգիների ձեռքը Սաւուղի վրայ էր։ Սաւուղն
22 Սաւուղն իր ծառաներին պատուիրեց՝ ասելով. «Դաւթի հետ ծածուկ խօսելով՝ ասացէ՛ք. «Արքան քեզ հաւանել է, եւ նրա բոլոր
23 Սաւուղի ծառաները այս խօսքերը Դաւթի ականջին հասցրին։ Դաւիթն ասաց. «Ձեզ թւում է հե՞շտ բան է արքային փեսայ դառնալը։ Ես
24 Սաւուղի ծառաները հաղորդեցին նրան Դաւթի պատասխանը։ Սաւուղն ասաց. «Այսպէ՛ս ասացէք Դաւթին.
25 «Արքան գլխագին չի ուզում, այլ միայն այլազգիների հարիւր անթլփատութիւն, որպէսզի արքայի թշնամիներից վրէժ լուծի»։
26 Սաւուղի ծառաներն այս խօսքերը հաղորդեցին Դաւթին, ու Դաւթին հաճելի թուաց արքային փեսայ դառնալը։
27 Պայմանաւորուած ժամկէտը դեռ չէր վերջացել, որ Դաւիթն իր մարդկանցով վեր կացաւ եւ այլազգիներից հարիւր մարդ սպանեց,
28 Սակայն երբ Սաւուղը տեսաւ ու հասկացաւ, թէ Տէրը Դաւթի հետ է, եւ ամբողջ Իսրայէլը սիրում է նրան, սկսեց առաւել եւս
29 Եւ Սաւուղը միշտ թշնամութեամբ էր վերաբերւում Դաւթին։
30 Այլազգիների իշխանները ոտքի ելան. նրանք երկար ժամանակ էին նախապատրաստւում դրան. ամէն անգամ Դաւիթն աւելի խորագէտ էր